Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքի հետևանքով իրանցիներն ավելի կհամախմբվեն:
«Պարոն Թրամփը պետք է հասկանա, որ երբ քաղաքակիրթ ժողովրդի հետ խոսում է սադրիչ տոնով, այդ ժողովուրդն ավելի համախմբված է դառնում»,- Լարիջանիի խոսքերն է փոխանցում է Ruptly լրատվական գործակալությունը:
Խոսնակի կարծիքով` առաջացած խնդիրների պատճառն այն է, որ Թրամփը վատ գիտի տարածաշրջանը և Իրանը:
«Եթե նա այս ամենը հասկանա, տարածաշրջանում նրանց շատ խնդիրներ կլուծվեն: Բայց դա հազիվ թե տեղի ունենա, որովհետև նման քաղաքակրթությունը հասկանալու համար մտավոր ունակություններ են հարկավոր»,- հավելել է Լարիջանին:
Իրանի խորհրդարանի խոսնակի խոսքերին նախորդել էր Թեհրանի կողմից 2015թ. միջուկային գործարքով նախատեսված ուրանի պաշարները գերազանցելու մասին հայտարարությունը, որից հետո Թրամփն ասել էր, թե Իրանը «կրակի հետ է խաղում»:
Ի դեպ՝ Իրանի խորհրդարանի խոսնակը նման բան է ասել ԱՄՆ հածանավից արձակված հրթիռից իրանական ուղևորատար ինքնաթիռի կործանման 31-ամյա տարելիցի կապակցությամբ: Միջադեպը 290 մարդու կյանք էր խլել: