fbpx
Աշխարհ

Իրանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարին խանգարող պատժամիջոցները

ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, ինչը թույլ կտա երկրին պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Երկուշաբթի նման կոչ է արել Իրանի նախագահի խորհրդական Հեսամեդդին Ասենը:

«Վերացրե՛ք այն անիծյալ պատժամիջոցները, որոնք մեզ խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ», – գրել է նա Twitter-ում:

Ասենը նշել է, որ ինչքան շատ է տարածվում հիվանդությունն Իրանում, այնքան հավանական է, որ այն կհասնի այլ երկրներ»:

«Վարակը միջազգային խնդիր է»,-գրել է խորհրդականը:

Իրանի Առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հաղորդել էր երկրում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Իրանում վարակակիրների թիվը 978 է, գրանցվել է առնվազն 54 մահ:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ