fbpx
Աշխարհ

Իրանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Թուրքիան իրենց երկրների մայրաքաղաքների միջև երկաթուղային ուղիղ հաղորդակցության վերականգնման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է en.mehrnews.com կայքը:

Հայտնի է, որ տրանսպորտային ծառայությունների վերականգնումը տեղի կունենա հունիսի վերջին:

Տեղեկությունը հայտնել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման հարցերով փոխնախարար Սաիդ Ռասուլին: Վերջինս նշել է, որ միևնույն ժամանակ երկաթուղային ուղիղ կապ կհաստատվի Թեհրանի և Վանի միջև:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ