Իրանում առցանց հարթակներում վաճառվում են այն իրերը, որոնց դիպել է Ռոնալդուն

Ամենադիտվածներ

Ռոնալդուն ամռանը վարձավճարով կարող է տեղափոխվել Նյուքասլ

Իրանում առցանց հարթակներում օգտատերերը վաճառքի են հանել այնպիսի իրեր, որոնց, ըստ հայտարարությունների հեղինակների, դիպել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Ինչպես հաղորդում է Trafdari-ին՝ իրերի թվում, որոնց իբր դիպել է պորտուգալացին, եղել են ձմերուկ, անձեռոցիկներ և գորգի թել։

Երկուշաբթի օրը Ռոնալդուն «Ալ Նասրի» մնացած խաղացողների, մարզչական շտաբի և անձնակազմի հետ միասին ժամանել է Թեհրան՝ տեղի «Պերսեպոլիսի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղին: Ժամանելուց հետո ֆուտբոլիստին տվել են պարսկական գորգ և անսահմանափակ ինտերնետ հասանելիությամբ SIM քարտ։

«Պերսեպոլիս»-«Ալ-Նասր» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ