fbpx
Աշխարհ

Իրանում հեղեղումների հետևանքով մարդիկ են զոհվել

Հեղեղումների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել և 35-ը՝ տուժել Իրանի հարավ – արևմուտքի Շիրազ քաղաքում: Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդին:

«Հեղեղումը, որը ոչնչացրել է Շիրազի «Ղուրանի դարպասներ» հյուսիսային մուտքը, հանգեցրել է առնվազն 11 հոգու մահվան, 35 մարդ տուժել է»,- մեջբերում է անում գործակալությունը Քոլիվանդի խոսքից:

Նա նաև հայտնել է, որ պատահարի վայր են ուղարկվել շտապ օգնության ավտոմեքենաներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ