Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի բնակիչները փորձել են հրդեհել տեղի հիվանդանոցը, որտեղ ենթադրաբար տեղափոխել են կորոնավիրուսով վարակված մի քանի հիվանդի: Տեղի ունեցած միջադեպի տեսանյութը դեպքի վայրից իր թվիթերյան էջում հրապարակել է Iran International հեռուստաալիքը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է պարիսպից այն կողմ այրվում բուժհաստատության կառույցներից մեկը: Հրդեհի տարածմանը հետևում են քաղաքացիները, որոնք փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու կորոնավիրուսով վարակվածներին Բենդեր Աբբաս տեղափոխելու դեմ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բնակիչների դժգոհությունը հարուցել է այն, որ Ղոմ քաղաքից իրենց հիվանդանոց կորոնավիրուսով հիվանդների են տեղափոխում: Սակայն Հորմոզգանի բժշկական համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ նոր հիվանդների՝ Բենդեր Աբբաս տեղափոխության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում:
ساعتی پیش و درپی انتشار خبری درباره نگهداری چند بیمار مبتلا به #کرونا در درمانگاه شهرک توحید بندرعباس، شماری از مردم معترض به این اقدام با هجوم به درمانگاه، بخشی از آن را به آتش کشیدند. pic.twitter.com/CQVM7noFcQ
— ايران اينترنشنال (@IranIntl) February 28, 2020
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։