fbpx
Աշխարհ

Թեհրանը հաստատել է իր աջակցությունը պաշտոնական Կարակասին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վենեսուելայի իր պաշտոնակից Խորխե Արեասայի հետ կայացած հանդիպման ընթացքում հաստատել է, որ Թեհրանն աջակցում է Կարակասին երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին: Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում:

«Արտաքին գործերի նախարարն այս հանդիպման ընթացքում հավաստեց Իրանի աջակցությունն այս երկրին և Վենեսուելայի գործերին օտար երկրների չմիջամտելու, միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտությունը»,-ասված է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Իր հերթին` Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Իրանին օժանդակության և աջակցության համար՝ նշելով Թեհրանի և Կարակասի միջև խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ