fbpx
Աշխարհ

Իրանը խփելուց առաջ մի քանի անգամ նախազգուշացրել է ամերիկյան անօդաչուին

Հաթամ ալ Անբիա հակաօդային պաշտպանության կայանի հրամանատար, բրիգադի գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտնել է, որ Իրանը խփելուց առաջ մի քանի անգամ նախազգուշացրել է ամերիկյան անօդաչուին իր օդային տարածքը խախտելու մասին: Այս մասին հաղորդում է Fars-ը։

Նա նշել է, որ ամերիկյան զինվորականների համառ գործողությունները՝ դիմակայելու միջազգային կանոններին, նրանց համար անօդաչու սարքի կորուստ են նշանակել։

Հրամանատարն ավելացրել է, որ երթուղին, որն անցել է ամերիկյան անօդաչուն, գրանցվել է, և բոլոր նախազգուշացումները գրառվել են իրանական զինվորականների կողմից, որոնք պատասխանատու են երկրի սահմանների մոնիթորինգի և կարմիր գծերի վերահսկման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ