Հասարակություն

Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք. Նիկոլ Փաշինյան

Այսօր` սեպտեմբերի 24-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք:

Վարչապետը խոսեց կորոնավիրուսի այսօրվա հաստատված դեպքերի մասին:

«Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք 3913 հետազոտությունից: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր. Կարմիր գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները սպառվեն: Այդ ժամանակ կփորձենք այլ որոշումներ կայացնել: Հունիսին ծավալել էինք շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, դրանք կարող են ցանկացած պահի վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը»,-ասաց Փաշինյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ