fbpx
Սպորտ

Իսկոն մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկո Ալարկոնն ապաքինվել է վնասվածքից և այսօր մարզում է անցկացրել ընդհանուր խմբում, այս մասին հայտնում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:

Մարսելոն ու Մոդրիչը` «Ռեալ»-ի վնասվածքներ ունեցող մյուս ֆուտբոլիստները, մարզվել են թիմից անհատական ծրագրով:

Նշվում է, որ Իսկոն կմասնակցի Լա Լիգայի 6-րդ տուրի՝ «Օսասունա»-ի հետ խաղին:

«Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Օսասունա»-ի հետ կմրցի սեպտեմբերի 25-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ