fbpx
Աշխարհ

Իսպանիայում աճել է կորոնավիրուսից մահացածների թիվը․Daily Mail

Իսպանիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել։

Իսպանիայում կորոնավիրուսից 5690 մարդ է մահացել, իսկ այսօրվա  ընթացքում Covid-19-ից մահվան դեպքերի թիվը հասել է 832-ի:

Daily Mail-ն հայտնում է, որ Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թվում է ոստիկանական հակաահաբեկչական էլիտար ստորաբաժանման 48-ամյա ղեկավար Ջեսուս Գայոսո Ռեյը:

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 72 248 մարդ է կազմում, որից 40.630-ը հոսպիտալացվել է, 4575-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, 12 285 մարդ առողջացել է, այս մասին հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը։

Երկրում կորոնավիրուսային վարակի նոր հաստատված դեպքերի թիվը 8000 է:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ Daily Mail-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ