«Բարսելոնայի» լեգենդար խաղացող Լիոնել Մեսսի արձանը կկանգնեցվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, որը գտնվում է Լաս Ռոսասում։
Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Մեսսիի արձանը կպատրաստվի երկաթից։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ֆեդերացիայում արդեն կան Մարադոնայի, Ալֆրեդո դի Ստեֆանոյի և Պելեի արձանները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ արգենտինացին իր կարիերայում 6-րդ արժանացավ «Ոսկե գնդակ» պատվավոր տիտղոսին։ Այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է։
