ТАСС-ի հաղորդմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտնել է, որ իսրայելական բանակը շարունակելու է հարվածներ հասցնել Պաղեստինյան խմբավորումների թիրախներին Գազայի հատվածում, մինչև լիակատար լռության սկիզբը։
«Երբ մենք հասնենք այս նպատակին, մենք կարող ենք խոսել դեէսկալացման մասին: Այս պահին վերջնաժամկետ չկա»,- ասել է նախարարը Աշկելոն քաղաք կատարած այցի ժամանակ, որը երկուշաբթի երեկոյան շարունակական հրթիռային հարվածների գոտում էր:
Գանցի խոսքով` վերջին մի քանի ժամվա ընթացքում բանակը մի շարք լուրջ հարվածներ է հասցրել: