Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան լավ հնարավորություն է, որ կողմերը քննարկեն երկկողմ հարաբերությունների բոլոր կարևոր ուղղությունները։
«Վարչապետի առաջին պաշտոնական այցն է Հայաստան ու կարծում եմ, որ չափազանց կարևոր է՝ ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից: Իհարկե, կքննարկենք առևտրա-տնտեսական հարաբերություները, նաև նոր աշխարհաքաղաքական տեսանկյունից Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, կարևոր տրանսպորտային նախագծերը: Կքննարկվի նաև մարդասիրական ուղղությամբ համագործակցությունը: Կքննարկվի մշակույթը, տնտեսությունը, հասարակությունների միջև համագործակցությունը»,- ասել է Զալկալիանին:
Հիշեցնենք, այսօր մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը ՀՀ: