Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պատասխանել է իրանական իշխանությունների՝ Թել Ավիվ և Հայֆա քաղաքները ոչնչացնելու սպառնալիքներին. հայտնում է Рамблер-ը`MIGnews.com-ին հղումով:
Փետրվարի 11-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատար Յադոլլա Ջավանին Իսլամական հեղափոխության 40-ամյակի տոնակատարության ժամանակ սպառնացել էր ԱՄՆ-ի հարձակման դեպքում ոչնչացնել Թել Ավիվ և Հայֆա քաղաքները:
«Ես չեմ անտեսում իրանական ռեժիմի սպառնալիքները, սակայն դրանք չեն էլ տպավորում ինձ: Եթե այդ ռեժիմը սխալվի և Թել Ավիվն ու Հայֆան ոչնչացնելու փորձ անի, ապա չի կարողանա, դա կդառնա Հեղափոխության վերջին օրը, որը նրանք կնշեն: Նրանք պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը»,- ասել է Նեթանյահուն: