Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է հայերի սարսափելի կոտորածի մասին։
Նեթանյահուն անդրադարձել է Էրդողանի հայտարարությանը, որով վերջինս, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գագաթնաժողովում, Իսրայելին մեղադրել է Պաղեստինի տարածքները գրավելու եւ խաղաղ բնակիչներին սպանելու մեջ։
«Նա, ով չի դադարում ստեր տարածել Իսրայելի մասին, սպանդ է իրականացնում իր սեփական երկրում քրդերի նկատմամբ, նա, ով ժխտում է հայ ժողովրդի սարսափելի սպանդը, չպետք է որեւէ խրատ տա Իսրայելին։ Էրդողան, դադարի՛ր ստել»,-ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում, որը զետեղել է թվիթերյան իր էջում։
Նշենք, որ Իսրայելը չկա Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների շարքում։
https://www.youtube.com/watch?v=LJHYpxdGS-E

