Իսրայելում ավարտվել են վերջին տարիների ամենախոշոր զորավարժությունները: Բանակի, նավատորմի և ավիացիայի հազարավոր զինծառայողներ նմանակել են լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման դեմ հնարավոր պատերազմը: Այս մասին հայտնում է AP-ն:
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ քառօրյա զորավարժությունները նախօրոք էին ծրագրվել և ուղղված էին Իսրայելի հյուսիսից բխող սպառնալիքներին դիմակայելուն: Զորավարժություններին մասնակցել են անօդաչուներ և F-35 կործանիչներ՝ հրթիռային հարձակումների սցենարներին և Լիբանանից ստորգետնյա ներխուժումներին նախապատրաստվելու համար:
«Ես անչափ տպավորված եմ պատրաստականության բարելավմամբ, զինվորների և հրամանատարների մարտական ոգով և գլխավորապես՝ կործանարար ուժով,- ասել է զորավարժություններին ներկա երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: – Ես մեր թշնամիներին ասում եմ՝ իսրայելցի զինվորականները վիթխարի կործանարար ուժով են օժտված: Մեզ մի փորձարկեք»:
Զորավարժություններին ինտեգրված էին նաև Իսրայելի հակաօդային պաշտպանության բազմաստիճան համակարգերը: Arrow հրթիռային համակարգը նախատեսված է գործողության առավելագույն շառավղով հրթիռները որսալու համար, այդ թվում՝ մթնոլորտից դուրս:

