Մայիսի 22-ի առավոտյան՝ տեղի ժամանակով ժամը 09:00, Երևանի ժամանակով 11:00-ին, Իտալական Սիենա քաղաքի մերձակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել: Զոհվել է 1 մարդ, ևս 19 տուժել են:
Դեպքը տեղի է ունեցել Մոնտերջիոնի և Բադեսսե քաղաքների միջև ընկած ճանապարհին:
«Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, ավտոբուսում գտնվել է շուրջ 60 զբոսաշրջիկ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից: Բացառված չէ, որ վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը»,- հայտնում է իտալական ANSA գործակալությունը: