fbpx
Աշխարհ

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը հասել է 631-ի

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտմենտի ղեկավար Անջելո Բորելիին հայտնել է, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է, նաև գրանցվել են մահվան շատ դեպքեր:

Ըստ նրա հայտնած տեղեկությունների՝ երկրում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը 8514 է: Զոհերի թիվը 463-ից հասնել է 631-ի:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված տեղաշարժման սահմանափակումներն այժմ կգործեն ամբողջ երկրում:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, աշխարհում COVID-19-ով վարակվել է ավելի քան 116 հազար մարդ, ապաքինվել է 64 726 մարդ, զոհվել՝ 4.084-ը:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ