fbpx
Սպորտ

13:45 9/8/2019

Իվան Պերիշիչը՝ որպես Սանեին այլընտրանք

«Բավարիան» հետաքրքրված է «Ինտերի» եզրային հարձակվող Իվան Պերիշիչի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն:

Նշվում է, որ մյունխենցիները նրան դիտարկում են, որպես «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեին այլընտրանք, քանի որ վերջինս օրեր առաջ ծանր վնասվածք է ստացել:

Միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր հերթին հույսեր չի կապում 30-ամյա Պերիշիչի հետ և դեմ չէ, որ հեռանա թիմից:

Վերեվ