fbpx
Իրավական

Ժամանակավոր կալանավորումը այսուհետ բողոքարկելի է․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելի դարձնելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 120 կողմ ձայնով:

Այն ԱԺ-ում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը նպատակ ունի բողոքարկելի դարձնել ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը:

«Ներկայումս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ միջնորդությունը քննարկելիս դատարանը լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»,-նշել էր Գալյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ