fbpx
Մշակույթ

Ժան Պոլ Բելմոնդոն և Կլաուդիա Կարդինալեն պարգևատրվել են Պատվո լեգեոնի շքանշանով

Դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, տիեզերագնաց Թոմ Փեսքն ու կոմպոզիտոր Ժան Միշել Ժարն արժանացել են Ֆրանսիայի գլխավոր պարգևի՝ Պատվո լեգեոնի շքանշանին: Այս մասին հաղորդում է TACC-ը:

Պարգևատրվածների ցուցակները հրապարակվել են կիրակի Journal Officiel պաշտոնական բանբերում: Ընդամենը տարբեր աստիճանի շքանշաններով պարգևատրվել է 423 մարդ:

Համաձայն մշակույթի նախարարության ներկայացրած ցուցակի՝ Ժան Պոլ Բելմոնդոն և դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն արժանացել են գերագույն սպայի բարձր կոչմանը: Համաշխարհային ճանաչում ունեցող էլեկտրոնային երաժշտության հեղինակ Ժան Միշել Ժարը դարձել է շքանշանի կոմանդոր, իսկ բալետի պարուհի և պարուսույց Մարի Կլոդ Պետրագալան՝ սպա:

Պատվո լեգեոնի շքանշանն ընդունվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թվականին: Ֆրանսիայի բարձրագույն պարգևանշանն ունի հինգ աստիճան. երկու բարձրագույն (Մեծ խաչի ասպետ և նախկին սպա), որոնց հաջորդում են կոմանդորի, սպայի և ասպետի աստիճանները: Պարգևատրվածների ցուցակները հրապարակվում են տարվա մեջ երեք անգամ՝ հունվարի 1-ին, Զատկի տոնին և հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի՝ Բաստիլիայի գրավման օրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ