Ֆրանսիայում փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի 3 ֆան ակումբ դատի է տվել «Հեռանալով Նևերլենդից» ֆիլմի հեղինակներին ու դերակատարներին:
Նրանց խոսքով` այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե բռնության են ենթարկվել Ջեքսոնի կողմից, արատավորում են նրա հիշատակը:
Հիշեցնենք՝ HBO հեռուստաալիքով մարտի 4-ի երեկոյան տեղի Է ունեցել “Leaving Neverland” («Հեռանալով «Նևերլենդից») վավերագրական ֆիլմի երկրորդ՝ եզրափակիչ մասի պրեմիերան, որը պատմում Է Մայքլ Ջեքսոնի նկատմամբ մանկապղծության նոր մեղադրանքների մասին: