NASCAR-ի ծագող աստղ Ջեսի Լավը 2027 թվականից իր կարիերան կշարունակի Cup Series-ում: Չորեքշաբթի օրը Wood Brothers Racing թիմը պաշտոնապես հայտարարեց, որ 21-ամյա մարզիկը կնստի թիմի թիվ 21 «Ford»-ի ղեկին՝ փոխարինելով Ջոշ Բերիին:
Ինչպես հաղորդում է Yahoo Sports-ը, 2025 թվականի O’Reilly Auto Parts Series-ի չեմպիոն Լավը հեռանում է Richard Childress Racing (RCR) թիմից՝ դառնալով NASCAR-ի ամենահեռանկարային երիտասարդ վարորդներից մեկը: Wood Brothers Racing-ի նախագահ Ջոն Վուդը ընդգծել է, որ Լավի ընտրությունը պայմանավորված է նրա՝ մրցանակային տեղերի համար պայքարելու կարողությամբ և բարձր մակարդակի մրցումներում ճնշմանը դիմակայելու հմտությամբ:
Այս փոփոխությունը կարևոր նշանակություն ունի Cup Series-ի ամենահին թիմի համար, որը գործում է 1950 թվականից: Վերջին տարիներին Wood Brothers-ը բախվել է մրցակցային դժվարությունների՝ 2011 թվականից ի վեր տանելով ընդամենը երեք հաղթանակ: Թիմը ներկայումս տեխնիկական համագործակցություն է իրականացնում Team Penske-ի հետ, ինչը, ակնկալվում է, կօգնի Լավին հարմարվել Cup Series-ի պահանջներին:
Richard Childress Racing-ը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Լավին համատեղ աշխատանքի համար և ընդգծելով, որ կենտրոնացած է 2026 թվականի մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու վրա:

