Մշակույթ

Ջիգարխանյանի տունը կվերածվի տուն-թանգարանի

Ռուս գործարար Յուրի Ռաստեգինը, որին կիսով չափ պատկանում է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի բնակարանը, հայտնել է անշարժ գույքի հետագա ճակատագրի մասին:

Ռաստեգինը նշել է, որ ցանկանում է բնակարանը թանգարանի վերածել:

«Նա համաձայնություն է տվել, որ այնտեղ իր թանգարանը լինի, թույլ է տվել իր լուսանկարներն օգտագործել: Դա շնորհակալություն էր առ այն, որ նրան ամբողջ կյանքի համար բնակարան եմ տրամադրել: Տեսագրություն ունեմ, որտեղ նման պայմանագիր ենք կնքում»,- նշել է գործարարը:

Ծրագրվում է ապագայում թանգարանում ոչ մեծ լսարանի կամ ստուդիական ձայնագրության համար մշակութային միջոցառումներ, ստեղծագործական հանդիպումներ անցկացնել:

Նշվում է, որ ձեռնարկատերն այս ծրագրերը չի քննարկել Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ, որը բնակարանի երկրորդ մասի սեփականատերն է համարվում:

Այս մասին տեղեկանում ենք kp.ru կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ