Իկոնիկ

Մինիմալիզմի վարպետ. Ժիլ Սանդեր

Ժիլ Սանդերը հիմնել է համանուն Jil Sander բրենդը 1968-ին։ Սակայն բրենդը մեծ ճանաչում է ունեցել 90-ականներին։ Ժիլ Սանդերի հագուստները նորարական էին թե՛ գույների, թե՛ ձևվածքների առումով։ Գունային պալիտրան հիմնականում կազմված էր այս 4 գույնից՝ բաց մոխրագույն, ճերմակ, սև և կապույտ: Հագուստները, աքսեսուարները ( պայուսակներ, կոշիկներ և այլն) և օծանելիքները մինիմալիստական էին, բայց նաև շքեղ։

Օգտագործված կտորները բարձր որակի են և ձևածքները՝ օրիգինալ, հետաքրքիր։ Ժիլ Սանդերը առաջին դիզայներն է, ով նորաձևության աշխարհ է բերել այսպես կոչված onion look-ը (Zwiebel-Look) (սոխանման լուք)։ Լուքը իրենից ներկայացնում է համահունչ բազմաշերտանի համադրություն։ Այս բրենդի հագուստները կրում են իրական 90-ականների, օֆիսային, նյու-յորքյան շունչ։ Հագուստները համապատասխան են հետաքրքիր լուծումներով, մինիմալիզմը սիրող մարդկանց։

Jil Sander բրենդը 2008-ին վաճառվեց Onward Holdings Co. Ltd-ին՝ ճապոնական մուլտի-բրենդին։  Այժմ, 2017-ից սկսած, բրենդի դիզայներներն են Լյուսի և Լյուկ Մեյերները։

Լյուսին և Լյուկը հիանալիորեն համատեղում են ընտանիքը և աշխատանքը։ Աշխատելով միասին նրանք ավելի մտերիմ են դարձել և աշխատավայրում էլ ավելի պրոդուկտիվ են։ Այս երկու դիզայներները միասին աշխատելիս և հագուստ ստեղծելիս մաքսիմալ փորձում են հավասարակշռության հասնել, թե՛ որոշումներում, թե՛ աշխատելաձևում։

Հագուստներ ստեղծելիս նրանք պահպանում են օրիգինալ Jil Sander-յան շունչը՝ ադապտացնելով դրանք մեր օրերին։ Կտորների որակը միանշանակ բարձր է, փափուկ, հարմարավետ: Ձևվածքները ավելի կոնտրաստային և խիստ են, բայց միևնուն է հարմարավետ են։

Jil Sander-ը անժամանակ է, դասական և իկոնիկ։


Նրա հավաքածուներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Աննա Մարտիրոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ