Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։
Հայհիդրոմետի տեղեկատվությամբ, հունիսի 8-9-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի։
Վտանգներից խուսափելու համար քաղաքացիներին հորդորում են ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)