Սպորտ

Խոակինի տպավորիչ գոլն անկյունայինից, որը գրանցել են միայն VAR-ի շնորհիվ

«Բետիսն» Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի` «Վալենսիայի» հետ առաջին խաղն ավարտել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հանդիպման 54-րդ րոպեին «Բետիսի» կիսապաշտպան Խոակինն անկյունայինից կատարած շեշտակի հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը:

Հատկանշական է, որ թիմերը դեռ մի քանի վայրկյան շարունակել են խաղալ, երբ մրցավարը դիմել է տեսակրկնությունների VAR համակարգի օգնությանն ու արդյունքում որոշել արձանագրել այն:

Հիշեցնենք` «Վալենսիան» հանդիպման ավելացված րոպեներին կարողաել է հավասարեցնել հաշիվը և խուսափել պարտությունից:

Հաղորդում է armsport.am-ը։

https://youtu.be/TsEYHpIu4N4

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ