Նյու Յորքում ընթացող թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության ընթացքում եղել է սենսացիոն միջադեպ։ Տղամարդկանց մենախաղում պայքարից հեռացրել են առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։
Պաբլո Կարենյո-Բուստայի դեմ խաղում առաջին սեթում 5-6 հաշվի ժամանակ Ջոկովիչը ոչ միտումնավոր հարվածել է գծային մրցավարին։
Մինչ այս սերբ թենիսիստը հարվածել էր նաև գովազդային վահանակին ու նախազգուշացում ստացել։
Հանդիպման սուպերվայզերը որոշեց որակազրկել Նովակ Ջոկովիչին։ 33-ամյա թենիսիստը հեռացվել է մրցաշարից։