Անջելինա Ջոլիին նկատել են իռլանդացի դերասան Փոլ Մեսկալի հետ

Ամենադիտվածներ

Սելին Դիոնի ինքնակենսագրական ֆիլմի մասին

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին Լոնդոնում նկատել են իռլանդացի դերասան, «Նորմալ մարդիկ» սերիալի աստղ Փոլ Մեսկալի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Ջոլին դստեր՝ Շայլոյի հետ նստել է Մեսկալի ընկերակցությամբ ռեստորանում ու զրուցել։ Մինչ այդ դերասանուհին ներկա է գտնվել Ալմեյդա թատրոնի ներկայացմանը, որտեղ դերասանը խաղում է։ Հայտնիների հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեսկալը բաժանվել է իր սիրելիի՝ ամերիկացի երգչուհի Ֆիբի Բրիջերսից։ Զույգը նշանադրվել էր, սակայն ավելի ուշ տեղեկություններ եղան նրանց բաժանման մասին։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ