fbpx
Քաղաքականություն

«ժողովուրդը ՀՀԿ-ին ձայն չի տա»,- Աշոտ Աղաբաբյան

«Հանրապետական կուսակցությունը չէր էլ կարող չմասնակցեր ընտրություններին։ Չմասնակցելով ընտրություններին՝ կուսակցությունը դուրս կմնար քաղաքական հարթակից։ Ունենալով մեծ փորձ ու մեծ թվով կուսակցականներ՝ ՀՀԿ-ն կարող է անցնել ԱԺ ու դառնալ ընդդիմություն։ Ընդդիմություն դառնալով՝ անձինք սթափվում են և սկսում են գնահատել պետության շահերը։ Եթե ՀՀԿ-ն անցողիկ շեմը հաղթահարի, ապա կարող է շատ առողջ քաղաքականություն վարել»,- ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը։ Ամեն դեպքում Աղաբաբյանը համարում է, որ ՀՀԿ-ում պետք է սերնդափոխություն տեղի ունենա, որ ՀՀԿ-ն վերականգնի իր երբեմնի աշոտնավասարդյանական պատկերը։ «Բայց այսօր նայելով ցուցակը, այն փաստը, որ ՀՀԿ ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, արդեն պրոբլեմ է։ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին հնարավորություն է տվել գնալ ազատ ընտրության։ Եվ այս պարագայում շարֆերով դուրս գալ փողոց, քարոզչություն անել, ընտրությունը տոնի վերածելն անիմաստ բան է»,- ասաց մեր զրուցակիցը։

Աշոտ Աղաբաբյանի խոսքերով՝ այս ընտրություններին ՀՀԿ-ին ընտրելու են ՀՀԿ-ականները՝ կուսակցականները, իսկ ժողովուրդը ՀՀԿ-ին ձայն չի տա։ «Ովքեր մնացել են Հանրապետական կուսակցության շարքերում, նրանք են ձայն տալու ՀՀԿ-ին։ Իհարկե, կլինեն նաև կուսակցականներ, որոնք կկողմնորոշվեն ու այլ ընտրություն կկայացնեն։ Իսկ ժողովուրդը ձայն կտա Նիկոլին։ Նիկոլի համակիրը ժողովուրդն է»,- ասաց Աղաբաբյանը։

Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ ՀՀԿ-ի հետ առանձնապես կապեր չունի, չի շփվում նաև իր նախկին գործընկերների հետ։ Բայց միևնույն ժամանակ կարծում է, որ այս բոլոր իրադարձությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը չի հեղինակազրկվել։ Հեղինակազրկվել են կուսակցություն ներմուծված որոշ անձինք։

Աղբյուր՝ 1in.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ