fbpx
Հասարակություն

Նոր-Նորքի մի շարք զանգվածներում 1 օրով ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 6-ին ժամը 10։00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10։00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածներ, Դավիթ Բեկի փողոցի «Սարգսաշեն» թաղամաս և հարակից սեփական տներ,

Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի 6-րդ փողոց և նրբանցքներ:

Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա ջուր» ընկերության Facebook-ի էջից։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ