Յուվենտուսը ցանկանում է վաճառել Դիբալային

Ամենադիտվածներ

Յուվենտուսը ցանկանում է վաճառել Դիբալային

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը վաճառել ակումբի հարձակվող Պաուլո Դիբալային։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Նշվում է, որ իտալական ակումբը կփորձի 25-ամյա ֆուտբոլիստին վաճառել ՊՍԺ-ին։ Սակայն թուրինյան ակումբը արգենտինացու տրանսֆերը պատրաստ է վաճառել նաև այլ ակումբի, եթե նրան ֆինանսական պահանջները բավարար լինեն։

Հաղորդվում էր նաև, որ Դիբալան կարող է «Տոտենհեմ» տեղափոխվել, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ։ Նշենք, որ նախորդ մրցաշրջանում իտալական ակումբի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Յուվենտուսի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ