fbpx
Տնտեսություն

Այսուհետ կա հնարավորություն ՀՀ-ում արտոնագրելու համակարգչային ծրագրերը

Հուլիսի 1-ից ստարտափները հնարավորություն կունենան Հայաստանում արտոնագրելու իրենց ստեղծած համակարգչային ծրագրերը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նշվում է, որ Հայաստանում արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը նախադրյալներ կստեղծեն տարածաշրջանում Հայաստանի ավելի բարենպաստ դիրքավորման և երկրում նորարարության ու կայուն տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար։

Ըստ նախարարության՝ Հայաստանն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ երկիրն է, որտեղ իրականացվելու է նշված արտոնագրումը։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ