fbpx
Քաղաքականություն

Կացության խնդիր ունեցող ՀՀ քաղաքացիները կբնակվեն ժամանակավոր կացարաններում․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեպանատունը Facebook-ի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ  անօթևան մնացած քաղաքացիները կբնակվեն ժամանակավոր կացարանում։

«Հայտնում ենք, որ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիներին։

Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։

Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, կարող են դիմել մեզ հետևյալ հեռախոսհամարով՝ +7 (495) 628 55 56, կամ 042020@armem.ru էլ․հասցեով:

Հիշեցնում ենք, որ հնարավորություն է ընձեռված նաև անօթևան մնացած քաղաքացիների ժամանակավոր տեղավորման հարցում «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» և «SK Royal» հյուրանոցներում»։

https://www.facebook.com/armembrus/posts/1086488275069642

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ