Աշխարհ
23:40 08/04/2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի առողջական վիճակը բարելավվել է․ BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կիրակի տեղափոխվել էր հիվանդանոց կորոնավիրուսի ախտանիշներով։

Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հայտնում է, որ վարչապետի առողջական վիճակը լավացել է։ Ջոնսոնի մոտ վարակը ախտորոշվել էր մոտ 10 օր առաջ։ Նրան հոսպիտալացրել են կիրակի՝ ապրիլի 5-ին:

Հոսպիտալացնելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի վիճակը վատթարացել էր, և  նրան տեղավորել էին ինտենսիվ թերապիայի պալատ:

Ֆինաների նախարարի խոսքով Ջոնսոնը կարողանում է նստել մահճակալի մեջ և ակտիվորեն շփվել բժիշկների հետ: Նախարարը պարզաբանել է, որ վարչապետը դեռևս գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Ավելի վաղ Դաունինգ Սթրիթի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Ջոնսոնի ինքնազգացողությունը լավացել է և նա պահպանում է կամքի ուժը: Նշվել է, հիվանդանոցում Ջոնսոնը չի ունեցել թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիքը:

Հիշեցնեք, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև նրա ընկերուհու՝ Քերի Սիմոնդսի մոտ, որի հետ նրանք երեխա են սպասում:

Աղբյուրը՝ BBC.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ