fbpx
Սպորտ

Կալդերոնը ծաղրել է Կուրտուային

«Բրյուգեի» հետ ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրի խաղի արդյունքին (2-2) է արձագանքել «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը: Վերջինս հրապարակել է «արքայական» ակումբի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասի ժպտացող լուսանկարը:

Հիշեցնենք, որ Նավասը «Ռեալի» հիմնական կազմում տեղը կորցրեց 2018-ին Կուրտուայի գալուց հետո: Անցած ամռանը նա տեղափոխվեց ՊՍԺ:

Կուրտուան «Բրյուգեի» հետ խաղի առաջին կեսում 2 գոլ բաց թողեց ու սուլոցների արժանացավ երկրպագուների կողմից: Ընդմիջմանը նա փոխարինվեց: Ավելի ուշ պարզ դարձավ, որ բելգիացին առողջական խնդիրներ ուներ ու անգամ չի կարողացել ինքնուրույն վարել մեքենան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ