fbpx
Աշխարհ

Կալիֆոռնիան ժամանակավորապես արգելափակել է միջոցների տրամադրումը Մեքսիկայի հետ պատի կառուցման համար

Կալիֆոռնիայի դատարանը ժամանակավորապես արգելափակել է ռազմական բյուջեից միջոցների հատկացումը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Դատավոր Հեյվուդ Ջիլիամը Կալիֆորնիայից հիմնավորել է իր որոշումը նրանով, որ Կոնգրեսը չէր նախատեսում այդ միջոցների նպատակային կիրառում Թրամփի ամենահավակնոտ նախագծի համար:

Ըստ դատավորի՝ կառավարության գործողությունները հակասում են իշխանությունների լիազորությունների բաժանման սկզբունքին, որը գործում է ԱՄՆ գոյությունից ի վեր, գրում է Reuters-ը:

Գործակալությունը դիմել է Ազգային անվտանգության դեպարտամենտ, Պենտագոն և ԱՄՆ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով մեկնաբանել դատարանի որոշումը, սակայն պատասխան ոչ մի տեղից չի ստացել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ