Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Facebook-ի էջում հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահանգներում և հատկապես Հարավային Կալիֆորնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, որոնց մի մասը անհապաղ օգնության կարիք ունի ՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։
«Հարգելի հայրենակիցներ,
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչով դիմում է ԱՄՆ արևմտյան նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին և մասնավոր ընկերություններին աջակցություն ցուցաբերելու համար՝ ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով ստիպված ժամանակավորապես գտնվում են ԱՄՆ-ում:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օժանդակություն ցուցաբերել ՀՀ նշված քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ (818) 696-6078 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով, հետևյալ հասցեով՝ [email protected]»- ասված է հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/ArmconsLA/posts/2944547315583755?__xts__[0]=68.ARB2UkkFl3awvv0IteQMI7x2HIBwqYmdPSplqxyHc0oyEMac9IzkswWXBIV4Bt9CZCU69z-U9vx-vY91krv77G8s7_H4tb0xq-rsg96j7UtNWCLqOk-yDgcA2V7ySTO404qrCPFwCNn05eDD7rQB5a09lPlGibFLtGV5_ReFsmcv7-dX6LBVt3GNps41p4MEVOMyPdojVHpPyu3VC8jd-RQM862vRxIPpXtZ4t8fV8-9g7VmBwoCnJEOHmyx3czUTOQ6weeRh4i9CY4ClAwubUziPyyrhVyq5i34OhF-ATll7kRhcztarCrkSV1wRL0AiSp4khBgW5tQwfkGxqmPlw&__tn__=-R