Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կայացած հանդիպման ժամանակ Brexit-ն առաջ մղելու որևէ առաջարկություն չի լսել։ Այս մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը
«Ինչպես գիտեք, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը պահանջում է ոչ միայն մեծամասնություն Համայնքների պալատում քվեարկության դեպքում, այլ պետք է տեսնի Եվրախորհրդարանի հավանությունը: Հետևաբար կարևոր է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը Brexit-ի վերաբերյալ մեր մոտեցումը լսի անմիջականորեն Եվրախորհրդարանից»,-նշված է հայտարարության մեջ։
Սասոլին հայտնել է, որ ԵԽ-ն կարող էր պաշտպանել այն համաձայնագիրը, որը Լոնդոնի հետ համաձայնեցվել էր անցյալ տարի, և այն որակել է հնարավոր լավագույնը: Միաժամանակ նա ընդգծել է, որ Եվրախորհրդարանը չի համաձայնի ամեն գնով գործարքին, ինչի մասին նա ծանուցել է Ջոնսոնին:
Սասոլիի խոսքով՝ Բրյուսելում քննարկվել են Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունները, որոնցով նա առաջարկում է փոխարինել «բեքստոպը», բայց դրանք հեռու են այն բանից, ինչին կարող է համաձայնել խորհրդարանը: Եվրախորհրդարանի ղեկավարն ասել է, որ ներկա փուլում կա համաձայնագրի երկու այլընտրանք՝ Brexit-ի գործընթացի հետաձգումը կամ գործարքի բացակայությունը։