Երգչուհի Կամիլա Կաբելոն դերասանական կարիերա է սկսում՝ դառնալով նոր Մոխրոտիկը:
Գրեմմիի առաջադրված այս աստղը կհամագործակցի ռեժիսոր Քեյ Քենոնի հետ։ Նա չի սահմանափակվի միայն մոխրոտիկին մարմնավորելով․ ֆիլմի սաունդթրեքների հեղինակն ու կատարողը ևս Կաբելոն է լինելու:
Ֆիլմը, որի պրոդյուսերներից է նաև դերասան, հումորիստ, հաղորդավար, շոումեն Ջեյմս Քորդենը, դեռ չի բացահայտել իր սցենարային ու դերասանական կազմի գաղտնիքները, բայց հայտնի է, որ այն հերթական ժամանակակից պատմությունն է, որտեղ Մոխրոտը պայքարում է խորթ մոր ու քույրերի դեմ և դա անում է երևաժշտության միջոցով:
Մոխրոտիկի մասին պատմող այս ֆիլմի թողարկման մանրամասները նույնպես հայտնի չեն, բայց նշվում է, որ Sony ֆիլմարտադրող ընկերությունն այն առաջին պլան է մղել: