Պայթյուն է որոտացել Չինաստանի Zhonggao Chemical քիմիական գործարանում, որի հետևանքով կան զոհեր ու տուժածներ։
Այս մասին հայտնում է CCTV-ն։
Նշվում է, որ պայթյունին զոհ է գնացել առնվազն 4 մարդ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ըստ աղբյուրի՝ հրշեջներին հաջողվել է արագ մարել հրդեհը։
Միջադեպի հանգամանքները պարզվում են։
