fbpx
Մշակույթ

«Կանաչ գիրք» ֆիլմը նվաճել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակը

Ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրք» ֆիլմը դարձել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակակիր գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բևերլի-Հիլզում։

Ֆիլմը պատմում է 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում հայտնի ջազագային դաշնակահար Դոն Շիրլիի և նրա վարորդ-թիկնապահի ուղևորության մասին, որի ժամանակ նրանք օգտվում են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերի այսպես կոչված Կանաչ գրքից։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակը բաժին է հասել «Սարդ-մարդ․ Տիեզերքի միջով» ֆիլմին։

«451 աստիճան՝ ըստ Ֆարենհայտի» աշխատանքը ճանաչվել է լավագույն հեռուստաֆիլմ։

Մրցանակը, որը շնորհում է ավելի քան 7000 պրոդյուսերների պրոֆեսիոնալ հանրույթը, սովորաբար հանդիսանում է «Օսկար» մրցանակի համար պայքարի արդյունքների ճշգրիտ բարոմետր։

Հաղորդում է shantnews-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ