Կանադացիները իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի

Ամենադիտվածներ

Կանադայում ՀՀ դեսպանության Facebook-ում էջում զետեղված է ականավոր կանադացիների կողմից վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուղղված նամակը, որտեղ նրանք իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ու Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի:

Նամակի տակ ստորագրել են հնչեղ անուններ, մասնավորապես աշխարհահռչակ գրող Մարգարետ Ատվուդը, միջազգային իրավունքի պրոֆեսոր Վիլիամ Շաբասը, օսկարակիր կոմպոզիտոր, Կանադայի բարձրագույն Օրդենը ստացած շուրջ  10 կանադացիներ եւ այլ գործիչներ: Նրանք կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ վկայակոչելով այն փաստը, որ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով լսայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում, Ադրբեջանի կողմից թիրախավորվում են Արցախի խաղաղ բնակավայրերը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Նամակում նշվում է նաև Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցության և Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկանների մասին։

https://www.facebook.com/ArmEmbCan/posts/3186120518181498

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ