BCG միջազգային խորհրդատվական ընկերության հրապարակած «Ինչպես կղեկավարեն իրենց ունեցվածքը կանայք հաջորդ տասնամյակում» վերնագրով նոր հետազոտության համաձայն: Այս մասին գրում է forbes.ru կայքը:
2019թ. վերջի տվյալների համաձայն՝ կանանց է պատկանում համաշխարհային հարստության 32%-ը, որը կազմում է շուրջ 70 տրիլիոն դոլար:
Այդ 70 տրիլիոնից ամենախոշոր բաժինը պատկանում է Հյուսիսային Ամերիկայում ապրող կանանց (շուրջ կեսը), Արևմտյան Եվրոպայում ապրողներին՝ (շուրջ 14 տրիլիոն դոլար) և Ասիայում ապրող կանանց (13 տրիլիոն դոլար):
Կանանց բարեկեցության առումով՝ Եվրոպայի առաջատարներ եռյակում են Մեծ Բրիտանիան ($2,8 տրիլիոն դոլար), Գերմանիան (2,3 տրիլիոն դոլար) և Ֆրանսիան (2,1 տրիլիոն դոլար):