fbpx
Սպորտ

Կանցկացվի ձյան վրա վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնությունը

Հունվարի 16 – 19 -ը Ծաղկաձորում, երկու խաղահրապարակներում, կանցկացվեն «Վոլեյբոլ ձյան վրա» մարզաձևի Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունները: ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը հայտնեց, որ միջոցառմանը կմասնակցեն տղամարդկանց 12 և կանանց 8 թիմեր: Մրցակարգով յուրաքանչյուր թիմում կընդգրկվի չորս խաղացող / երեքը ` խաղադաշտում, մեկը ` պահեստային /:

Հաղթողները կնախապատրաստվեն փետրվարի 3 – 5 -ը Ծաղկաձորում կայանալիք «Եվրոպա – տուր» մրցաշարին: Առայժմ մասնակցության հայտ է ներկայացրել 10 երկիր:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ