Ժամանց

Closed On Sunday. Քանյե Ուեսթը նոր ընտանեկան տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գոհաբանության օրը՝ առավոտյան, հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը ներկայացրել է իր նոր՝ Closed On Sunday երգի տեսահոլովակը, որում նկարահանվել են նաև նրա կինը՝ ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, և նրանց չորս երեխաները՝ Նորթը, Սենթը, Չիկագոն և Փսալմը, ինչպես նաև Քրիս Ջեները, Քորթնի Քարդաշյանը՝ իր երեխաների հետ և ռեփերի հայրը։ Այս մասին գրում է Daily Mail-ը:

Տեսանյութը սկսվում է դեպի անհայտություն ընթացող մի խումբ տանկանման մեքենաների տեսարանով: Մյուս տեսարանում Քանյեն և Քիմն իրենց երեխաների հետ միասին նստած են ժայռի վրա: Ընտանիքի անդամները կրում են Քանյեի Yeezy հավաքածուից ձմեռային հագուստ:

Հաջորդ տեսարանում զույգը երեխաների, Քրիս Ջեների, Քորթնի Քարդաշյանի, ինչպես նաև մի խումբ մարդկանց հետ կանգնած է տեսախցիկի առջև:

Իր Closed On Sunday երգում ռեփերը խոսում է մերօրյա կյանքի դժվարությունների, ինչպես նաև ընտանեկան արժեքների մասին:

«Բռնեք ձեր ընտանիքի անդամների ձեռքերը և միասին աղոթեք»,-երգում ասում է Քանյեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ