fbpx
Ժամանց

Քանյե Ուեսթը նորաձևության նոր ապրանքանիշ է թողարկում

Քանյե Ուեսթը գրանցել է Sunday Service առևտրային նշանը Mascotte Holdings Inc. ընկերութան կազմում, որտեղ ձևակերպված է նրա ողջ ինտելեկտուալ սեփականությունը։ Այս մասին տեղեկացնում է WWD պորտալը։

Ըստ ԱՄՆ պատենտների և ապրանքանիշերի գրանցման գերատեսչության տվյալների՝ առևտրային նշանը պատկանում է հագուստ, զգեստներ, կոշիկներ, գլխազարդներ, բաճկոններ, տնային հագուստ, շարֆեր, վերնաշապիկներ, գուլպաներ և տոպեր կատեգորիային։

Sunday Service-ը համերգների շարք է, որոնք Ուեսթն ընկերների հետ կազմապերկում է կիրակի օրերին։ Դրանք նման են ԱՄՆ-ում հայտնի եկեղեցական կիրակնօրյա ժամերգություններին, միայն թե երգչախումբը հոգևոր երգերի ձևաչափով կատարում է Քանյեի և այլ երաժիշտների հայտնի երգերը։

Քանյեի առաջին ապրանքանիշը՝ Yeezy-ն, թողարկվել է 2015թ.-ին Adidas-ի հետ համագործակցության արդյունքում, հետագայում զարգացել է լիարժեք հավաքածուների աստիճանի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ