Կապան համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է

Ամենադիտվածներ

,
Կապան համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է

Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սյունիք գյուղ 25 հասցեում գտնվող 4.16 հա մակերեսով հողամասի նկատմամբ։ Հողատարածքի կադաստրային արժեքը կազմում է 32 միլիոն 947 հազար դրամ, որը մոտարկված է շուկայական արժեքին։ Այս որոշումը կայացվել է Գլխավոր դատախազության կողմից 2025 թվականի հունիսի 16-ին Կապան համայնքի ղեկավարին հասցեագրված գրության հիման վրա։

 

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ