Զինծառայողների գործնական հմտություններն ու մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 26-ին 4-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ՝ ռազմադաշտային կապի տեխնիկայի բացազատմամբ։
Վարժանքների ընթացքում սահմանված ժամկետներում բացազատվել են կապի հանգույցները, ապահովվել է համակարգերի անխափան սնուցումը, իրականացվել են նորմացույցերով նախատեսված այլ գործողություններ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։